«Արսենալի» հարձակվող Նիկոլա Պեպեն կարիերան կշարունակի «Նիցայում», հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով հանդես կգա նոր ակումբում։ «Նիցան» ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք չունի։
Պեպեն «Արսենալ» էր տեղափոխվել «Լիլից»՝ 2019 թվականին։ 27-ամյա ֆուտբոլիստը «Զինագործների» կազմում մասնակցել է 111 խաղի և դարձել 27 գոլի հեղինակ։
























































