«Բրուքլին Նեթսի» հարձակվող Քևին Դյուրանտը շարունակում է պահանջներ ներկայացնել ակումբի ղեկավարությանը։
Այժմ 31-ամյա Դյուրանտը ցանկանում է, որ Նեթսը պայմանագիր կնքի հարձակվող Կարմելո Էնթոնիի հետ, հայտնում է New York Post-ը:
38-ամյա ամերիկացին այս ամառ պայմանագրի ավարտից հետո լքել է «Լոս Անջելես Լեյքերսը» և այժմ ազատ գործակալ է։
Նախկինում Դյուրանտը վերջնագիր էր ներկայացրել Բրուքլինին՝ պահանջելով կամ փոխանակել իրեն մեկ այլ բասկետբոլիստի հետ, կամ էլ հեռացնել գլխավոր մարզիչ Սթիվ Նեշին և գլխավոր մենեջեր Շոն Մարքսին։ Սակայն օրերս Մարքսը հայտարարեց, որ ինքը, Նեշը և Դյուրանտը կմնան ակումբում հաջորդ մրցաշրջանում։