«Բրուքլին Նեթսի» հարձակվող Քևին Դյուրանտը կմնա ակումբում և այս մրցաշրջանում չի փոխանակվի: Այս մասին պաշտոնական հայտարարության մեջ հայտնել է ակումբի գլխավոր մենեջեր Շոն Մարքսը։
Ե՛վ գլխավոր մարզիչ Սթիվ Նեշը, և՛ ինքը՝ Մարքսը, կշարունակեն աշխատել ակումբում, չնայած այն հանգամանքին, որ Դյուրանտն այս ամառ վերջնագիր է ներկայացրել Բրուքլինին՝ պահանջելով կամ փոխանակել իրեն այլ խաղացողի հետ, կամ հեռացնել Նեշին և Մարքսին:
Դյուրանտի պայմանագիրը Նեթսի հետ նախատեսված է ևս 4 տարով։
Դյուրանտը NBA-ի կրկնակի չեմպիոն է և 3 անգամ հաղթել է Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի հավաքականի կազմում։