Իտալացի նախկին հարձակվող Քրիտիան Վիերին խոսել է Միլանի «Ինտերի» և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվողների մասին.
«Կրիշտիանու Ռոնալդուն բոլորովին այլ մակարդակում է գտնվում: Նա գազան է, որը հավերժ ծարավ է մեծ հաջողությունների ու ունի անհավանական որակներ: Ռոմելու Լուկակուն մաքուր կենտրոնական հարձակվող է: Նա ուժեղ է ֆիզիկական տեսանկյունից: Ռոմելուն շատ է աշխատում է, պահում է գնդակը, օգնում է թիմակիցներին: Անտոնիո Կոնտեն նրան օգնեց հասել ֆիզիկական գագաթնակետին:
Լուկակու-Լաուտարո Մարտինես կապը «Ինտերի» համար թոփ-ակումբի ներկա և ապագա է երաշխավորում: Նրանք աշխարհի լավագույն հարձակողական զույգերի ցանկում երրորդ-չորրորդ տեղն են զբաղեցնում: Հաշվի առնելով նրանց տարիքն ու հեռանկարը՝ միայն Կիլիան Մբապեն ու Նեյմարը կամ Իկարդին կարող են նրանց մրցակցություն կազմել»,- Վիերիի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը: