Բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, ով Մադրիդի «Ռեալից» տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ», մադրիդյան ակումբի հրաժեշտի ասուլիսի ժամանակ արտասվել է։
«Երբ ես ու կինս եկանք այստեղ, ես ոչ մեկին չէի ճանաչում։ Մենք տեղափոխվեցինք նոր երկիր, նոր ակումբ և մեր կյանքը կառուցեցինք այստեղ։ Սա մեր ընտանիքն է։
Ուզում եմ հասկացնել, որ մի օր կվերադառնամ՝ վերադարձնելու այն սերը, որն ինձ տրվեց այստեղ, կվերադառնամ՝ շարունակելու օգնել այս ակումբին։ Եվ այն, ինչ ես սովորել եմ այստեղ, ինձ ուժ է տալիս տեղափոխվելու այնպիսի մեծ ակումբ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է:
Շնորհակալ եմ, նախագահ, այս ակումբին փայլուն ապագա է սպասվում և կշարունակի հաղթել: Հալա Hala Madrid!»,- ասել է Կազեմիրոն։