NBA-ի քառակի չեմպիոն Լեբրոն Ջեյմսը երկարաձգել է պայմանագիրը «Լոս Անջելես Լեյքերսի» հետ, հայտնում է NBA-ի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ նոր պայմանագրով բասկետբոլիստը կստանա 97,1 միլիոն դոլար երկու տարվա համար՝ 2024/25 մրցաշրջանի երկարաձգման հնարավորությամբ։
Լեբրոնը 2021/22 մրցաշրջանում անցկացրել է 56 խաղ՝ միջինը վաստակելով 30,3 միավոր:
Վերջերս Լեբրոն Ջեյմսը դարձավ լիգայի պատմության առաջին ակտիվ խաղացողը, ում կարողությունը գերազանցեց 1 միլիարդ դոլարը: