Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ են դուրս գալիս հունահռոմեական ոճի ըմբիշները, որոնք կպայքարեն 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգերում:
55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի Ուկրաինան ներկայացնող Միկոլա Հավրիչկինի հետ:
63 կգ քաշային Արման Վարդանյանը 1/8 եզրափակչում ուժերը կչափի լիտվացի Դոնաթաս Ռինդեյկիսի հետ:
77 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը որակավորման փուլու կմրցի Ադրբեջանի ներկայացուցիչ Խասայ Հասանլիի հետ:
87 կգ քաշային Վիգեն Խաչատրյանը որակավորման փուլում կգոտեմարտի Ղրղզստանի ներկայացուցիչ Նարտու Աբդուրախմանովի հետ:
130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանի մրցակիցն էլ 1/8 եզրափակչում կլինի էստոնացի Էրիկ Պանկը: