Լեբրոն Ջեյմսը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Լոս Անջելես Լեյքերս ակումբի հետ, ESPN-ին հաղորդել է Klutch Sports-ի գործադիր տնօրեն Ռիչ Փոլը։
Հրատարակության տվյալներով՝ Ջեյմսը երկու մրցաշրջանների ընթացքում կստանա 97,1 միլիոն դոլար՝ կարիերայում նրա ընդհանուր աշխատավարձը հասցնելով 532 միլիոն դոլարի, ինչը նրան կդարձնի NBA-ի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը։
Վերջերս Լեբրոն Ջեյմսը դարձավ լիգայի պատմության առաջին ակտիվ խաղացողը, ում կարողությունը գերազանցեց 1 միլիարդ դոլարը, իսկ NBA-ի ակումբներում ստացած աշխատավարձը Ջեյմսին բերել է եկամուտի միայն մեկ երրորդը։
Նախկինում այսպիսի ցուցանիշ էր գրանցել միայն մեկ բասկետբոլիստ՝ Մայքլ Ջորդանը, սակայն նա այդ նիշը հաղթահարել էր կարիերայի պաշտոնական ավարտից հետո։