Ազատ ոճային ըմբիշ, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը Բուլղարիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Սարգսյանը որոշիչ գոտեմարտում 12։2 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ն ներկայացնող մրցակցի նկատմամբ։
Հիշեցնենք՝Սարգսյանը որակավորման փուլում 8:3 հաշվով առավելության է հասել թուրք մարզիկի նկատմամբ, այնուհետև 10:0 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցչին: Երիտասարդական առաջնության քառորդ եզրափակչում Սարգսյանը մրցել է Մեքսիկայի ներկայացուցչի հետ և 11-1 հաշվով վստահ հաղթանակ տանելով՝ դուրս է եկել կիսաեզրափակիչ: ½ եզրափակչում, սակայն, Սարգսյանը 3:4 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Անդրո Մարգիշվիլիին:
61 կգ քաշային կարգում Հայկ Աբրահամյանը և 86 կգ քաշային կարգում Գուրգեն Սիմոնյանը սփոփիչ գոտեմարտեր են անցկացրել և պարտվել են, հետևաբար զրկվել են բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորությունից։
Ավելի վաղ արծաթե մեդալ էր նվաճել Մուշեղ Մկրտչյանը։