Էրզրումում ընթացող բռնքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակիչի ուղեգիր է ապահովել։ Կիսաեզրափակիչում հաղթանակ տոնեց ու եզրափակիչ դուրս եկավ Չարբախի մարզադպրոցը ներկայացնող Արթուր Մելքումյանի սան Սամվել Սիրամարգյանը։
Մեր մարզիկը շատ վստահ հաղթանակ տոնեց իտալացի Լորենցո Պոլեցիլիի նկատմամաբ։ Բոլոր երեք ռաունդների ընթացքում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և իր ոճն էր թելադրում մրցակցին։ Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին մեզ։ Եզրափակիչում Սիրամարգյանի մրցակիցը ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոն է։