Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի բռնցամարտի պատանիների առաջնությունում Հայաստանն արդեն իսկ երկու մեդալ ապահովել է։
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Մրցումների 4-րդ օրը 1/4 եզրափակիչում հաղթանակ է տոնել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։ Քառորդ եզրափակիչում մեր մարզիկը մրցել է Իսրայելը ներկայացնող Էրիկ Լալմիևի հետ ու հաղթելով մեծ առավելությամբ՝ ապահովել առնվազն բրոնզե մեդալ։
Ի դեպ, Սամվել Սիրամարգյանին թիմակիցները ծափողջույններով են դիմավորել:
Օգոստոսի 14-ին բրոնզե մեդալ էր ապահովել նաև 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը, որը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին։