Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճի 61 կգ քաշային կարգում, կիսաեզրափակիչ գոտեմարտում Արսեն Հարությունյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոգոմոևի հետ և 6:7 հաշվով պարտություն կրեց։
Այսպիսով, մեր ըմբիշը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Բիլեյչուկի հետ և 7։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ։