Թուրքիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների առաջնության մեկնարկային օրը` օգոստոսի 12-ին, Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։
Ժամը 15:00-ին 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը կմրցի էստոնացի Նիկտա Կորսունովի հետ, իսկ 60 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանը կմենամարտի Բուլղարիան ներկայացնող Ստիլիան Գեորգիևի հետ։
Ժամը 19:00-ին 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը կմրցի մոդովացի Գեորգի Դուգլեռի հետ, իսկ 70 կգ քաշային Հրաչ Խաչատրյանի մրցակիցը ուկրաինացի Վլադիսլավ Նաումենկոն է։