Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճի 61 կգ քաշային կարգում, քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Բիլեյչուկի հետ և 7։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ։
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ և 6։0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ։