«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի ապագայի մասին։
«Երբեմն պետք է վաճառել։ Շատ կարևոր է ֆուտբոլիստների ցանկությունը։ Ես ուզում եմ, որ մարդիկ այստեղ երջանիկ լինեն։ Մենք փորձում ենք հասնել դրան։
Ուզում եմ, որ Բերնարդուն մնա, քանի որ նա յուրահատուկ ֆուտբոլիստ է մեր թիմի համար, բայց ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա։ Հիանալի կլինի, եթե նա մնա։ Եթե հեռանա, ապա այդպիսին է ֆուտբոլը։
Ֆուտբոլիստներն իրենց ցանկություններն ունեն ու ես այն մարդը չեմ, որը կխանգարի նրանց։ Ֆուտբոլիստի կարիերան շատ կարճ է։ Ես ակումբի մի փոքրիկ մասնիկն եմ։ Պետք է քննարկել այդ հարցը ակումբի հետ, ղեկավարությունը որոշում կկայացնի, որի հետ ես համաձայն կլինեմ»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Բարսելոնան»։