«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի՝ «Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելյայի տրանսֆերը համաձայնեցնելուց հետո լոնդոնյան ակումբը բաց կթողնի Ալոնսոյին։
Կողմերը վստահ են, որ տրանսֆերը կկայանա։ Կատալոնացիներն արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերն իսպանացի պաշտպանի հետ։
Ալոնսոն «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականից։