«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Սրասբուրի» հետ ընկերական խաղում (0:3): Ապաքինման հստակ ժամկետները չեն նշվում, սակայն Կոնատեն բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկային հատվածը։
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը մասնակցել էր 29 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
Օգոստոսի 6-ին «Լիվերպուլն» ԱՊԼ-ի մեկնարկային տուրում կհյուրընկալվի «Ֆուլհեմին»։