The Athletic-ն ուսումնասիրել է Պրեմիեր-լիգայի ակումբների գլխավոր մարզիչների՝ 2020/21 մրցաշրջանում հետխաղային շուրջ 500 հարցազրույցներ, որպեսզի պարզի, թե ովքեր են ամենից շատ բողոքել:
Վարկանիշը գլխավորել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, որը 57,9% դեպքերում մեղադրել է տարատեսակ հանգամանքների: Նրան հաջորդում է լոնդոնյան մյուս թիմի՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան (55,5%), իսկ եռյակը եզրափակում է Դանիել Ֆարկեն «Նորվիչ Սիթից» (54,5%):
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որի թիմը մրցաշրջանի արդյունքում դարձել է Անգլիայի չեմպիոն, բողոքել է միայն 27,3% դեպքերում, ինչը 16-րդ ցուցանիշն է:
Բոլորից քիչ բողոքել են «Լիդս Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան (13%) և նրան փոխարինած Ջեսի Մարշան (12,5%):