Մեմֆիս Դեպայը կարող է վերադառնալ Անգլիա և պայմանագիր կնքել «Չելսիի» հետ։
Այդ մասին գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մեմֆիսի ծառայություններն արդեն առաջարկվել են անգլիական գրանդին։
Նշենք, որ Չավին նոր մրցաշրջանից առաջ հրաժարվել է հոլանդացու ծառայություններից։ Մարզիչը Մեմֆիսի հետ զրույցում ուղիղ ուրվագծել է իր դիրքորոշումը։
Հավելենք, որ Մեմֆիսից բացի «Չելսին» հետաքրքրված է կատալոնական ակումբի ևս երկու խաղացողների ծառայություններով՝ Օբամեյանգի և Ֆրենկի դե Յոնգի։