«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի լուսանկարին, որում ֆուտբոլիստը սուպերմարկետից գնումեր է անում։ Այն հայտնվել էր The Sun թերթի էջերում և բուռն արձագանք առաջացրել հասարակության կողմից, որին տարօրինակ էր թվացել, որ «միլիոններ վաստակող Հոլանդն իրեն ուսանողի պես է պահում»։
«Երբեմն մարդիկ զարմացնում ենք ինձ։ «Օ, Էրլինգ Հոլանդը սուպերմարկե՞տ է գնում։ Այդ ինչպե՞ս»։ Բոլորն են սուպերմարկետ գնում։ Եվ նա բացառություն չէ։ Նա կարող է գնալ կինո, ռեստորան, թատրոն։ Այո, մեզ ավելի շատ են հեռուստացույցով ցույց տալիս, բայց մենք էլ սովորական մարդիկ ենք, գնում ենք զուգարան ու լվանում ատամները։ Ամեն ինչ այնպես է, ինչպես բոլորի մոտ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն։