Սեզար Ասպիլիկուետան երկու տարով երկարաձգել է պայմանագիրը «Չելսիի» հետ։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ գործարքն ավարտին է հասցվել այսօր և շուտով պաշտոնապես կհայտարարվի։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում էր «Բարսելոնան», սակայն նրա՝ կատալոնական թիմ հնարավոր տեղափոխությունն արգելափակել է լոնդոնյան թիմի նոր սեփականատեր Թոդ Բոուլին:
Նախորդ մրցաշրջանում Ասպիլիկուետան բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: