«Մանչեսթեր Յունայթեդը» կազմել է նոր տրանսֆերային ծրագիր, եթե «Բարսայից» Ֆրենկի դե Յոնգի տեղափոխությունը խափանվի։
Այն դեպքում, երբ 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ պայմանավորվածությունը ձախողվի, մանչեսթերյան ակումբը կփորձի պայմանագիր կնքել Դեկլան Ռայսի («Վեսթ Հեմ») կամ Ջուդ Բելինգհեմի («Բորուսիա Դորտմունդ») հետ։ Այնուամենայնիվ, ըստ The Athletic-ի, այս խաղացողներից ոչ մեկին «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարող գնել այս ամառ:
Երկու ֆուտբոլիստների նկատմամբ էլ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական թոփ-ակումբները: Մասնավորապես, «Չելսին» ցանկանում է ձեռք բերել Ռայսին, մինչդեռ Բելինգհեմը գտնվում է Մադրիդի «Ռեալի» և «Լիվերպուլի» դիտակետում:
Չնայած այլընտրանքային տարբերակների առկայությանը, Դե Յոնգը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակը:
Ռայսի պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը, և ակումբը կարող է ակտիվացնել այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը։ Բելինգհեմի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: