Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին ձեռք կբերի Իտալիայի Բ Սերիայում հանդես եկող «Կոմոյի» բաժնետոմսերը, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Ավելի վաղ «Կոմո» էր տեղափոխվել «Բարսելոնայի» և «Արսենալի» նախկին խաղացող Սեսկ Ֆաբրեգասը, ով նույնպես կդառնա ակումբի բաժնետեր։
2010-ականների կեսերին «Կոմոն» ֆինանսական դժվարություններ ունեցավ, 2017/18 մրցաշրջանում թիմը խաղաց Սերիա D-ում։ 2019 թվականին ակումբը ձեռք բերվեց ինդոնեզացի գործարարների կողմից, իսկ «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Դենիս Ուայզը հետագայում նշանակվեց գործադիր տնօրեն։ Թիմը 2020/21 մրցաշրջանի ավարտին դուրս եկավ Սերիա B։
Այս շաբաթ ակումբը հայտարարեց Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Ֆաբրեգասի տեղափոխության մասին, ով ակումբի հետ կնքեց երկու տարվա պայմանագիր։