Բրազիլացի պաշտպան Ալեքս Տելեսը վարձակալությամբ ՄՅՈՒ-ից տեղափոխվեց «Սևիլյա»։ Այս մասին տեղեկացնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Պաշտպանը «Սևիլյայում» հանդես կգա 3-րդ համարով։ Վարձակալությունը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտ։ Ինչպես հաղորդում են տարբեր աղբյուրներ՝ ակումբների պայմանավորվածությունը խաղացողի գնում չի ներառում։
29-ամյա Տելեսը ՄՅՈՒ էր տեղափոխվել «Պորտուից» 2020 թվականի հոկտեմբերին։