Էրլինգ Հոլանդը խոսել է իր ծրագրերի մասին։
«Իհարկե, պետք է զարգանալ, որովհետև ես դեռ երիտասարդ եմ, ընդամենը 22 տարեկան։ Ակումբ ընտրելիս՝ զարգանալու հնարավորությունը կարևոր էր։ Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթիում» դա ինձ կհաջողվի։
Ամեն ինչում պետք է լավագույնը դառնամ։ Եթե ինչ-որ մի տեղ լավն եմ, կարող եմ այլ բանում ավելի լավը դառնալ»,- Հոլանդի խոսքերն է փոխանցում Football Daily-ն։