Էրլինգ Հոլանդը բացատրել է, թե ինչու է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի».
«Առաջին հերթին դա զգացմունքների հարց էր։ Նոր աշխատանք փնտրելիս ձեզ համար կարևոր է, թե ինչպես կզգաք այնտեղ։ Դուք ձեզ պատկերացնում եք այդ աշխատանքում։ Այդպես ես կայացրեցի որոշումը։
Նախ կցանկանայի տեսնել մարզադաշտերը, զգալ մթնոլորտը և մրցակցության այս մակարդակը: Ինձ շատ է դուր գալիս Պրեմիեր լիգան: Ես ուզում էի զգալ այստեղի խաղային տեմպը:
Իհարկե, ինձ համար դժվար կլինի։ Բայց հենց դա էլ Պրեմիեր լիգայում ամենագրավիչն է։ Սա հիանալի և բարդ մրցաշար է։ Այդ իսկ պատճառով այն աշխարհի ամենահեղինակավոր առաջնությունն է»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» նորեկը Football Daily-ին։