Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկի նախօրեին մարզում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Այս մասին հայտնում է «Ման․Յունայթեդի» մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ AS-ը գրել էր, որ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ իր ակումբից մինչև Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն բաց է թողել թիմի նախամրցաշրջանային հավաքի մեծ մասը, սակայն մասնակցել է «Ռայո Վալեկանոյի» դեմ վերջին ընկերական հանդիպմանը (1:1):
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կսկսի օգոստոսի 7-ին՝ «Բրայթոնի» դեմ խաղում:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 1,55 գործակցով, ոչ-ոքին՝ 4,15, իսկ «Բրայթոնի» հաղթանակը՝ 6,50։