«Չելսին» հայտարարել է «Ասթոն Վիլայից» կիսապաշտպան Կիրնի Չուկվուեմեկին ձեռք բերելու մասին:
18-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ես չկարողացա «Չելսիին» դուրս հանել իմ գլխից վերջին մի քանի օրերին, այնպես որ ես պարզապես ուրախ եմ և հանգիստ, որ ամեն ինչ ավարտվեց:
Ես այնքան ոգևորված եմ և չեմ կարող սպասել, թե երբ դուրս կգամ խաղադաշտ և կհանդիպեմ բոլոր խաղացողների հետ։ Կփորձեմ հաղթել «Չելսիի» հետ բոլոր հանդիպումներում և մրցաշարերում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս տրանսֆերը կկազմի մոտ 15 մլն ֆունտ՝ գումարած բոնուսներ:
CC. 💙#ChukwuemekaIsChelsea pic.twitter.com/lT2Sf9Bhrh
— Chelsea FC (@ChelseaFC) August 4, 2022