«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն իր կարծիքն է հայտնել ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին։
«Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում. Խոսքը միայն տրանսֆերների մասին չէ, դուք պետք է համապատասխան խաղացողներ ձեռք բերեք:
Մենք իսկապես զգույշ ենք ծրագրում տրանսֆերները և խստորեն ենք վերաբերում այդ հարցին: Այս ամենն անհրաժեշտ է թիմ ստեղծելու համար, որը կարող է հաղթել»,- Տեն Հագին է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանի վերջում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կսկսի օգոստոսի 7-ին՝ «Բրայթոնի» դեմ խաղում:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 1,55 գործակցով, ոչ-ոքին՝ 4,15, իսկ «Բրայթոնի» հաղթանակը՝ 6,50։