Լոնդոնի «Տոտենհեմի» նորեկ Իվան Պերիշիչը հայտնել է, որ անգլիական ակումբ տեղափոխվելուց առաջ խորհրդակցել է իր հայրենակից Լուկա Մոդրիչի հետ։
«Բանակցությունների մեկնարկից անմիջապես առաջ ես զանգահարեցի Լուկային և խոսեցի նրա հետ այս մասին։ Նա ինձ պատմեց այս ակումբի բոլոր առավելությունների մասին։
Լոնդոնցիների կազմում կխաղամ 14 համարի մարզաշապիկով, որը նախկինում կրում էր Մոդրիչը։ Ես նրանից թույլտվություն խնդրեցի վերցնելու այս համարը, ինչին նա համաձայնվեց»,- խորվաթ վինգերի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
33-ամյա Պերիշիչը միացել է «Տոտենհեմին» ազատ գործակալի կարգավիճակով: Նրա նախորդ ակումբը Միլանի «Ինտերն» էր։