«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ջեսի Լինգարդը, ով ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեստ», խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկների ճամբար իր տեղափոխության մասին։
«Ես կարիերաս Անգլիայից դուրս շարունակելու տարբերակներ ունեի, բայց ցանկանում էի մնալ հայրենիքում:
Ինձ դուր եկավ, թե ինչպես էին «Նոթինգհեմ Ֆորեսթի» ներկայացուցիչները բանակցում ինձ հետ, ուստի ես ընտրեցի այս ակումբը: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հաջող հանդես գալ գալիք մրցաշրջանում»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Triball Football-ը։
29-ամյա հարձակվողը կարճաժամկետ պայմանագիր է կնքել Պրեմիեր լիգայի նորեկի հետ մինչև այս մրցաշրջանի ավարտը։