«Բարսելոնայի» դարպասապահ Նետոն մոտ է ԱՊԼ-ի թիմ տեղափոխվելուն:
The Telegraph-ը հայտնում է, որ «Բորնմութի» գլխավոր մարզիչ Սքոթ Պարկերը պնդում է՝ ակումբը հնարավորինս շուտ ուժեղացնի կազմը 8 ֆուտբոլիստի հեռանալուց հետո, իսկ 33-ամյա դարպասապահի հետ ակտիվ բանակցություններ են վարվում, որոնք արդեն ավարտվում են:
Վստահեցվում է, որ Նետոն անվճար կմիանա «Բորնմութին»: Բրազիլացին այլ տարբերակներ չի ունեցել:
Նախորդ մրցաշրջանում նա Լա Լիգայի 3 հանդիպման է մասնակցել: