Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը կիսվել է իր կարծիքով, թե ով է նոր մրցաշրջանում դառնալու Պրեմիեր լիգայի չեմպիոն։
«Անցյալ մրցաշրջանում կատաղի մրցավազք էր, որտեղ «Լիվերպուլը» տվեց այն ամենը, ինչ ուներ, որպեսզի դիմանա մինչև վերջին խաղը:
Ես չեմ զարմանա, եթե նրանց մոտ այս տարի անկում լինի և «Մանչեսթեր Սիթին» հաղթի այս մրցաշրջանում մեծ տարբերությամբ»,- մեջբերում է Նևիլին Liverpool Echo-ն:
Յուրգեն Կլոպի սաները Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Խոսեպ Գվարդիոլայի թիմից հետ էին մնացել ընդամենը մեկ միավորով:
Օգոստոսի 5-ին կմեկնարկի ԱՊԼ-ի 2022/23 մրցաշրջանը։ Մրցաշրջանի առաջին հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում, որտեղ «Քրիսթալ Փելասը» սեփական հարկի տակ կընդունի «Արսենալին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Քրիսթալ Փելասի» հաղթանակը գնահատում է 4,70 գործակցով, ոչ-ոքին՝ 3,70, իսկ «Արսենալի» հաղթանակը՝ 1,80։