Պաշտպան Սեզար Ասպիլիկուետան, ամենայն հավանականությամբ, կմնա «Չելսիում», չնայած «Բարսելոնայի»՝ վերջինիս ձեռքբերելու բոլոր ջանքերին:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը՝ կատալոնական թիմ հնարավոր տեղափոխությունն արգելափակել է լոնդոնյան թիմի նոր սեփականատեր Թոդ Բոուլին:
Ասպիլիկուետայի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Trasnfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը 9 մլն եվրո է գնահատում:
Նախորդ մրցաշրջանում Ասպիլիկուետան բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: