Ավստրիական «Զալցբուրգի» հարձակվող Բենյամին Շեշկոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ևս երկու ակումբ։ Սլովենացի հարձակվողը վերջնական որոշում կկայացնի առաջիկա օրերի ընթացքում։
Ավստրիայի առաաջնության ընթացիկ մրցաշրջանում Շեշկոն մասնակցել է 3 խաղի՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։