30.07.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Կտրուկ շրջադարձ․ Ռոդրին Ռեալի փոխարեն կարող է տեղափոխվել Բարսելոնա

    Միանշանակ պետք է ակնկալենք, որ վաղն ավելի լավ ենք խաղալու, քան Երևանում․ Գևորգյանը՝ Կլուժի դեմ կայանալիք պատասխան խաղի մասին

    Ռոնալդուն ամուսնանում է․ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Քոնոր Մակգրեգորը հրավիրվածների թվում են

    ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ

    Մաստանտուոնոն մտածում է Ռեալից հեռանալու մասին․ հայտնի է, թե որտեղ է ցանկանում կարիերան շարունակել արգենտինացին

    Լիովին վստահ եմ, որ վաղը ավելի լավը կլինենք, քան առաջին խաղում․ Պերկովիչը՝ Զիմբրուի դեմ կայանալիք պատասխան հանդիպման մասին

    Եթե ուզում ենք անցնել հաջորդ փուլ, դա պետք է վաղը շտկենք․ Օսեյանը՝ Դեբրեցենի դեմ պատասխան հանդիպման մասին

    Տուգանքներն այնքան շատ էին, որ անձամբ էի բարձրացնում Ռուսաստանի տնտեսությունը․ Մովսիսյան

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի
        71kg GR - Janes Nazaryan (ARM)

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Գևորգ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը եզրափակիչում է, Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը ջախջախիչ հաղթանակներով դուրս եկավ կիսաեզրափակիչ. այլ արդյունքներ

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ավետիսյանն ու Մնացականյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

        Մ-17 ԱԱ. Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը կիսաեզրափակչում են. հայ ըմբիշների տպավորիչ մեկնարկը Բաքվում

        Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականները ժամանել են Բաքու. հայտնի են կազմերը

        Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Կտրուկ շրջադարձ․ Ռոդրին Ռեալի փոխարեն կարող է տեղափոխվել Բարսելոնա

            Միանշանակ պետք է ակնկալենք, որ վաղն ավելի լավ ենք խաղալու, քան Երևանում․ Գևորգյանը՝ Կլուժի դեմ կայանալիք պատասխան խաղի մասին

            Ռոնալդուն ամուսնանում է․ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Քոնոր Մակգրեգորը հրավիրվածների թվում են

            ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ

            Մաստանտուոնոն մտածում է Ռեալից հեռանալու մասին․ հայտնի է, թե որտեղ է ցանկանում կարիերան շարունակել արգենտինացին

            Լիովին վստահ եմ, որ վաղը ավելի լավը կլինենք, քան առաջին խաղում․ Պերկովիչը՝ Զիմբրուի դեմ կայանալիք պատասխան հանդիպման մասին

            Եթե ուզում ենք անցնել հաջորդ փուլ, դա պետք է վաղը շտկենք․ Օսեյանը՝ Դեբրեցենի դեմ պատասխան հանդիպման մասին

            Տուգանքներն այնքան շատ էին, որ անձամբ էի բարձրացնում Ռուսաստանի տնտեսությունը․ Մովսիսյան

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի
                71kg GR - Janes Nazaryan (ARM)

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Գևորգ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը եզրափակիչում է, Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը ջախջախիչ հաղթանակներով դուրս եկավ կիսաեզրափակիչ. այլ արդյունքներ

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ավետիսյանն ու Մնացականյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

                Մ-17 ԱԱ. Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը կիսաեզրափակչում են. հայ ըմբիշների տպավորիչ մեկնարկը Բաքվում

                Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականները ժամանել են Բաքու. հայտնի են կազմերը

                Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Նոր անուններ, նոր ինտրիգներ, չեմպիոնական խելահեղ մրցավազքի սպասումներ․ Մեկնարկում է ԱՊԼ-ի նոր մրցաշրջանը

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Թոփ, ՖՈՒՏԲՈԼ
                  04.08.22 / 19:21
                  0

                  Արդեն այս շաբաթ, իսկ ավելի ճիշտ՝ օգոստոսի 5-ին, մեկնարկում է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։

                  Նոր մրցաշրջանը խոստանում է շատ հետաքրքիր լինել, և հենց առաջնության մեկնարկից մենք կարող ենք ականատես լինել մի շարք անակնկալների․ որոշ ակումբներ մեզ կզարմացնեն, իսկ որոշները՝ կհիասթափեցնեն, բայց չէ ո՞ր հենց դրա համար էլ մենք շատ ենք սիրում ֆուտբոլը․․․

                  🏆 Գվարդիոլա/Հոլանդ vs Կլոպ/Նունյես

                  Այսօրվա մեր նյութը սկսենք չեմպիոնական մրցավազքից։ Այստեղ ակնկալվում է, որ առաջին տեղի համար պայքարում նորից կտեսնենք երկու թիմերի միջև գերլարված մրցակցություն։ Եվ, իհարկե, ինչպես նախորդ առաջնությունում, այս մրցավազքում ներգրավված են լինելու «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը», երկուսն էլ ունեն հավասար հնարավորություն հաղթելու մրցաշարը։

                  Բայց, ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, Գվարդիոլայի և Կլոպի համար այս անգամ մի փոքր ավելի դժվար է լինելու, և չեմ կարծում, որ այս մրցաշրջանում ևս մանչեսթերալիվերպուլյան դուետը միավորների ահռելի տարբերություն կունենա 3-4-րդ տեղերի թիմերի համեմատ։ Մի փոքր ուշ դրա պատճառներին ևս կանդրադառնանք։

                  Օրերս կայացած Սուպերգավաթի խաղում Գվարդիոլայի թիմը 1-3 հաշվով զիջեց մերսիսայդցիներին։ Բայց պետք չէ միանգամից բարձրաձայնել, թե «Լիվերպուլը» մեկ գլուխ այս պահին բարձր է «Մանչեսթեր Սիթիից»։ Ո՛չ, ամենևին էլ այդպես չէ։ Երկու թիմերում էլ կան որոշակի փոփոխություններ, այդ թվում, հավանաբար, կլինեն նաև փոփոխություններ խաղային սխեմաների առումով։ Մեկ խաղով ինչ-որ բան կանխատեսելն ու եզրակացություններ անելը սխալ կլինի, մրցաշրջանը երկար է՝ բաղկացած 38 խաղից, գումարած՝ ՉԼ-ի և գավաթային հանդիպումները։ Այնպես որ, երկու թիմերն էլ մոտ 50 հանդիպում ունեն անցկացնելու առաջիկա մրցաշրջանում։ Իր դերը կխաղա նաև առաջիկա ԱԱ-ն, այս թիմերից շատ ֆուտբոլիստներ մասնակցելու են այդ մրցաշարին, և դեռ հարցական է՝ ինչ մարզավիճակով կշարունակեն խաղացողները մրցաշրջանի երկրորդ հատվածը, չբացառենք նաև վնասվածքները և այլն․․․ Եվ այս ամենն, ի դեպ, վերաբերվում է նաև մյուս թոփ ակումբներին։

                  «Մանչեսթեր Սիթիից» այս ամառ հեռացան Ռահիմ Ստերլինգը, Ալեքսանդր Զինչենկոն, Գաբրիել Ժեզուսը, Ֆերնանդինյոն։ Փոխարենը թիմը ձեռք բերեց Էրլինգ Հոլանդին, ով ԱՊԼ-ում ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստն է (150 մլն եվրո), կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսին։ Թիմին միացավ նաև դեռ ձմռանը ձեռք բերված արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ Եթե համեմատական տանենք, ապա Գվարդիոլան կարողացավ բալանսավորել կազմը։ Գլխավոր տարբերությունն այն է, որ Պեպն արդեն թիմում ունի մաքուր հարձակվող՝  ի դեմս Հոլանդի։ Եթե նախորդ մրցաշրջաններում թիմը խաղում էր կեղծ ինը համարով, ապա այս դեպքում իսպանացի մասնագետը պետք է ինչ-որ նոր բան մտածի, չնայած, ավելի վաղ նա նշել էր, որ խաղային սխեմայում փոփոխություններ չեն ակնկալվում։ Համենայն դեպս, այս առումով ամեն ինչ պարզ կլինի առաջիկա տուրերի ընթացքում։ Ֆիլիպսը շատ որակյալ ֆուտբոլիստ է և, ամենայն հավանականությամբ, կլինի մեկնարկային կազմում։ Ինչ վերաբերում է Ալվարեսին, ապա նա կա՛մ կլինի Հոլանդի փոխարինողը հարձակման կենտրոնում, կա՛մ էլ կզբաղեցնի եզրերից մեկը․ արգենտինացին աչքի է ընկնում արտակարգ տեխնիկայով և բարձր արդյունավետությամբ։ Հոլանդի մասին ոչինչ չենք ասի, բոլորդ էլ շատ լավ գիտեք նրա խաղային որակների մասին, այնպես որ, շատ հետաքրքիր կլինի հետևել «քաղաքաբնակների» նորեկներին առաջիկա մրցաշրջանում։

                  Նույնը կարելի է ասել նաև «Լիվերպուլի» նորեկ Դարվին Նունյեսի մասին։ Ի տարբերություն նույն Հոլանդի, Դարվինը կարող է խաղալ ոչ միայն կենտրոնում, այլ նաև եզրերում, նա ավելի բազմաֆունկցիոնալ է և, ինչպես նորվեգացին, աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ։ Շա՜տ հետաքրքիր կլինի հետևել ԱՊԼ-ի նորեկների միջև մրցակցությանը, այս մրցաշրջանի առանձնահատկություններից մեկն էլ հենց դա է՝ ԱՊԼ-ն ստացավ նոր անուններ, հեռանկարային և անչափ տաղանդավոր նոր խաղացողներ, որոնք նոր ինտրիգ կհաղորդեն մրցաշարին։ Այնպես որ, Կլոպը հիանալի փոխարինող է գտել Սադիո Մանեին, ով տեղափոխվեց «Բավարիա»։ Թիմի մյուս նորեկները՝ պորտուգալացի վինգեր Ֆաբիո Կարվալյոն և շոտլանդացի պաշտպան Քելվին Ռեմսին հիմնական կազմի համար չեն ձեռք բերվել, այլ ռոտացիայի։ Օրիգիի, Մինամինոյի, Դևիսի, Գրույիչի և Ուիլյամսի հեռանալուց հետո պահեստայինների նստարանը բավականին կարճ է թվում, և հենց այստեղ էլ թաքնված է Կլոպի և Գվարդիոլայի թիմերի միջև տարբերությունը։ Հիշո՞ւմ եք, վերևում արդեն նշեցինք, որ մրցաշրջանը երկար է լինելու, դեռ կա ԱԱ-ն․․․ Եվ այս մրցաշրջանում մեդալային պայքարի համար որոշիչ կարող է դառնալ հենց պահեստայինների նստարանի երկար լինելն ու որակյալ ֆուտբոլիստների առկայությունը, երբ հնարավորություն ունես առանց խաղային որակի անկման ռոտացիա անել։ Այս առումով, թերևս, Գվարդիոլայի թիմն առավելություն ունի․․․ Այնպես որ, Յուրգե՛ն, թիմին երկու-երեք նոր, որակյալ համալրումներ են պետք։

                  💥 Կոնտեի տրանսֆերային արշավը

                  Իսկ ահա այդ ամենի վրա շատ լավ ուշադրություն է դարձնում Անտոնիո Կոնտեն։ «Տոտենհեմն» այս ամառ առանձնապես կորուստներ չունի․ Բերգվեյնի տրանսֆերը «Այաքս» դժվար է նշել որպես մեծ կորուստ, իսկ ահա լոնդոնցիների տրանսֆերային արշավն այս ամառ տպավորիչ է։ Թիմը «Էվերտոնից» ձեռք բերեց հարձակվող Ռիշարլիսոնին, ազատ գործակալի կարգավիճակով Լոնդոն տեղափոխվեց Իվան Պերիշիչը, ում Անտոնիոն շատ լավ է ճանաչում, «Բրայթոնից» գնեցին ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի լավագույն կենտրոնական կիսապաշտպաններից մեկին՝ Բիսումային, ինչպես նաև «Բարսելոնայից» վարձակալեցին Լանգլեին։ Թիմը համալրել են նաև հեռանակարային պաշտպան Ջեդ Սփենսը, փորձառու դարպասապահ Ֆրեյզեր Ֆորստերը։

                  Չի բացառվում, որ «Տոտենհեմը» դեռ մեկ-երկու որակյալ տրանսֆեր ևս կիրականացնի, ամենայն հավանականությամբ, պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Այսպիսով, Կոնտեն այս պահի դրությամբ արդեն ունի ռոտացիայի լայն հնարավորություն, ինչը կօգնի թիմին պայքարել մի քանի ճակատով՝ ԱՊԼ-ում, ՉԼ-ում, գավաթային մրցաշարերում։ Թիմում մթնոլորտը կարծես թե ևս դրական է, ֆուտբոլիստները հաճախ են իրենց հարցազրույցների ժամանակ նշում մարզչի դրական ազդեցությունն իրենց և թիմի վրա։ Եվ այդ ամենի հանրագումարով, կարծում ենք, որ «Տոտենհեմն» ամենաբարձր հնարավորություններից մեկն ունի լավագույն եռյակում հայտնվելու (եթե ինչ որ բան այնպես չգնա, ապա քառյակում): Իսկ ահա որոշակի հանգամաքների դեպքում, եթե «Ման․Սիթի» և «Լիվերպուլ» զույգից որևէ մեկը «սայթաքի» (ամեն ինչ հնարավոր է), ապա ինչու և ոչ, Կոնտեի թիմը կարող է պայքարել նաև երկրորդ տեղի համար․ չեմպիոնության համար պայքարն անիրատեսական է թվում, չնայած, սա ֆուտբոլ է․․․ Համենայն դեպս, ժամանակն է, որ «Տոտենհեմն» ինչ-որ տիտղոս նոր մրցաշրջանում վերցնի, թեկուզ և գավաթներից որևէ մեկը, թե չէ տիտղոսների թեմայով կատակներն ու մեմերն արդեն բոլորովին զվարճալի չեն թվում։

                  ⚽ Պայքար լավագույն քառյակում հայտնվելու համար

                  Լավագույն քառյակում հայտնվելու և ՉԼ-ի ուղեգիր ստանալու համար կպայքարեն նաև «Չելսին», «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Բոլոր թիմերն էլ լավ համալրումներ ունեն, բայց կորուսներ ևս։

                  «Արսենալը» նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում բավականին կարևոր միավորներ կորցրեց և զրկվեց լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու հնարավորությունից։ Դրա պատճառները մի քանիսն էին՝ Տոմիյասուի բացակայությունը վնասվածքի պատճառով, ով թիմի կարևոր դերակատարերից մեկն էր դարձել, որոշ ֆուտբոլիստների խաղային անկումն ու հաճախակի վնասվածքները, հարձակման եզրափակիչ փուլում անարդյունավետ գործողությունները և այլն։ Համենայն դեպս, Արտետան հաշվի կառնի նախորդ մրցաշրջանի այդ նյուանսները և այս տարի թիմն է՛լ ավելի պատրաստված կլինի երկար մրցաշրջանին։ Թիմը որակյալ համալրումներ ունի՝ ի դեմս Ֆաբիո Վիեյրայի, Ալեքսանդր Զինչենկոյի և Գաբրիել Ժեզուսի։ Վերջինս, ընդհանրապես, ֆանտաստիկ անցկացրեց նախամրցաշրջանային փուլը՝ աչքի ընկնելով գերարդյունավետությամբ ընկերական խաղերում։ Հուսանք, նա այս հիանալի մարզավիճակը կպահպանի նաև մրցաշրջանի ընթացքում։

                  «Չելսիում» փոխվել է ակումբի ղեկավարությունը, թիմից հեռացան մի շարք ֆուտբոլիստներ, օրինակ՝ Լուկակուն, Ռուդիգերն ու Քրիստենսենը։ Փոխարենը, լոնդոնյան ակումբի շարքերը համալրեցին Ռահիմ Ստերլինգն ու Կալիդու Կուլիբալին․ երկու տրանսֆերներ էլ կարելի է հաջող համարել։ Բայց, ամենայն հավանակնությամբ, թիմը կլքեն ևս մի շարք ֆուտբոլիստներ, Տուխելին անհրաժեշտ կլինեն նոր տրանսֆերներ։

                  Գրեթե նույն իրավիճակն «Մանչեսթեր Յունայթեդում» է, բայց այնտեղ ոչ թե ղեկավարությունն է փոխվել, այլ գլխավոր մարզիչը։ Նոր մարզիչ, նոր փիլիսոփայություն, նոր կազմ․․․ թիմը համալրել է շարքերը մի քանի որակյալ ֆուտբոլիստներով՝ Լիսանդրո Մարտինես, Քրիստիան Էրիկսեն, Տիրել Մալասիա․․․ Կորուստներ ևս կան՝ Կավանի, Պոգբա, Լինգարդ, Մատիչ, բայց հեռացած ֆուտբոլիստների բացակայությունն այդքան էլ մեծ բաց չէ։ Տեն Հագը ցանկանում է իր թիմում տեսնել Ֆրենկի դե Յոնգին («Բարսելոնա»), ում տրանսֆերին հավակնում է նաև «Չելսին», և լոնդոնցիների առավելությունն այս տրանսֆերային մրցավազքում ՉԼ-ում հանդես գալն է, ինչն այս մրցաշրջանում ՄՅՈՒ-ն չի կարող առաջարկել հավանական նորեկներին։ Եվ հենց դա էլ հանդիսանում է գլխավոր պատճառներից մեկը, որ Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ Մանչեսթերից․ նրա ապագան տեն Հագի թիմում այս պահին մնում է անորոշ։ Ակումբի ղեկավարությունը և մարզիչը ցանկանում են, որ Ռոնը մնա, ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ, առաջացել  է հետաքրքրությունների և շահերի բախում, կոնֆլիկտային և ոչ այդքան հաճելի իրավիճակ, ֆուտբոլիստը նույնիսկ մեկ շաբաթից ավել բաց թողեց թիմի մարզումներն ու ասիական շրջագայությունը․․․ Ամեն օր ինչ-որ նոր տեղեկություններ են հայտնվում այս թեմայի վերաբերյալ, երբեմն անհավանական ու անհասականալի, երբեմն էլ տրամաբանական և հավանական․․․ Բայց, արդյունքում, այս ամենն ազդում է նաև ընդհանուր թիմի վրա՝ հոգեբանական տեսանկյունից, իսկ այս պահին, նոր մրցաշրջանից առաջ հանդերձարանում լարված մթնոլորտն ամենաքիչն է անհրաժեշտ թիմին։

                  Ընդհանրացնելով այս երեք ակումբներում տեղի ունեցող իրադարձությունները՝ ֆուտբոլային և ոչ ֆուտբոլային, թվում է, որ ամեն ինչ լավ է միայն Արտետայի թիմում՝ դիրքային ուժեղացումներ, սկանդալների բացակայություն և այլն։ Այնպես որ, այս պահի, այս րոպեի դրությամբ լավագույն քառյակի համար մրցավազքում «Արսենալը» մի փոքր առավելություն ունի հիմնական մրցակիցների նկատմամբ։

                  🎁 Անակնկալներ պատրաստողները

                  Համառ պայքար է ակնկալվում նաև 7-րդ տեղի համար պայքարում։ Այս մրցավազքում մեր թեկնածուներն են «Ասթոն Վիլան», «Վեսթ Հեմը», «Վուլվերհեմփթոնը» և «Նյուքասլը»։

                  Ամենատպավորիչ տրանսֆերային արշավն անցակացնում է «Ասթոն Վիլան»։ Ջերարդի թիմի շարքերն այս ամառ համալրել են պաշտպան Դիեգո Կարլոսը («Սևիլիա») և հենակետային կիսապաշտպան Բուբակար Կամարան («Մարսել»), որոնց ծառայություններով հետաքրքրված էին մի շարք գրանդ ակումբներ։ Բիրմինգհեմյան թիմը բավականին որակյալ ու մրցունակ կազմ ունի և նույնը կարելի է ասել նաև «Վեսթ Հեմի» մասին, որը նախորդ մրցաշրջանում երկար ժամանակ պայքարում էր վեցնյակում տեղ զբաղեցնելու համար։ Այս տարի թիմը լուրջ կորուտներ չունի և ևս համալրվել է մի շարք որակյալ ֆուտբոլիստներով (Սկամակա, Ագեր)։ Ջերարդի և Մոյեսի թիմերը, հանգամանքների որոշակի դասավորվածության պայմաններում, կարող են նույնիսկ ցատկել վեցնյակ՝ խառնելով գրանդ ակումբներից որևէ մեկի ծրագրերը։

                  Իսկ ինչ վերաբերում է «Վուլվերհեմփթոնին», սա ամուր թիմ է, վերջին տարիներին միշտ պայքարում է եվրագավաթային գոտու համար, բայց այս տարի, բացի Նաթան Քոլինզից, որևէ խոշոր տրանսֆեր դեռ չի իրականացրել․․․ նշենք՝ դեռ․․․ այդ իսկ պատճառով չենք բացառում, որ այս տարի «գայլերը» նորից կլինեն «մեծ խաղի» մեջ։

                  Իսկ ահա «Նյուքասլը»․․․ այս թիմն, անկեղծ ասած, մի փոքր զարմացնում է։ Շատերը սպասում էին, որ պոտենցիալ ամենահարուստ ակումբը (հաշվի առնելով, ով է ակումբի սեփականատերը) շատ ակտիվ կլինի տրանսֆերային շուկայում։ Բայց ոչ, նավահանգստային քաղաքում տրանսֆերային անշլագ չկա, բայց դա դեռ առայժմ։ Մյուս կողմից դա նաև լավ է, քանի որ ակումբը, կարծես թե, չի պատրաստվում վարել «փողի պարկի» քաղաքականություն՝ ձեռք բերելով աստղային, բայց ոչ անհրաժեշտ նորեկներ։ Ընդհակառակը, ակումբում հաշվում են ամեն մի կոպեկը և չեն պատրատվում վերավճարել որևէ խաղացողի տրանսֆերի համար։ Հաուն, ով գլխավորեց թիմը ձմռանը, շատ լավ ու գրագետ աշխատանք կատարեց այս ընթացքում՝ ձեռք բերելով խաղացողներ անհրաժեշտ դիրքերի համար, և եթե հաշվի առնենք մրցաշրջանը ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո, «Նյուքասլը» վաստակած միավորների քանակով 4-րդն էր առաջնությունում․․․ 4-րդը․․․ Այնպես որ, արդեն առկա ռեսուրսներով թիմը կարող է եվրագավաթային գոտում հայտնվելու ակնկալիքներ ունենալ։ Բայց, կարծում ենք, 3-4 նոր խաղացողներ Հաուն դեռ ձեռք կբերի այս ամառ և ավելի լուրջ մրցակցություն կպարտադրի մրցակիցներին։

                  Ինչ վերաբերում է «Լեսթերին», դժվար է ինչ-որ բան կանխատեսել այս թիմի առումով։ «Աղվեսները» միակն են, որ դեռ ոչ մի նորեկ չունեն այս ամառ։ Իսկ կորուստներ արդեն կան․ թիմի լեգենդներից մեկը դարձած դարպասապահ Կասպեր Շմեյխելն օրերս լքեց ակումբը։ Դանիացին միացավ ֆրանսիական «Նիցային»։ Թիմից կարող են հեռանալ նաև Մեդիսոնն ու Տիլեմանսը, ովքեր ևս համարվում են կարևոր խաղացողներ Ռոջերսի համար։

                  🌳 Առաջնության նորեկները

                  Նոր մրցաշրջանում ԱՊԼ-ում կտեսնենք արդեն ծանոթ թիմերի՝ «Բորնմութին» և «Ֆուլհեմին»։ Իսկ ահա «Նոթինգհեմի» վերադարձին մենք երկար սպասեցինք։ Հաճելի է, որ այնպիսի թիմ, որը երկու անգամ հաղթել է ՉԼ-ում, ժամանակին ուժեղագույններից մեկն էր Եվրոպայում, նորից հանդես կգա էլիտար դիվիզիոնում։ Այս երեք ակումբներից տրանսֆերային շուկայում ամենաակտիվը հենց «Նոթինգհեմն» է և դա զարմանալի չէ․ նախորդ մրցաշրջանում թիմի կազմի մի մասն այլ ակումբներից վարձակալած ֆուտբոլիստներ էին։ Թիմի նորեկներից կառանձնացնենք Ջեսի Լինգարդին։

                  ԱՊԼ-ի նորեկների մասին՝ տեսանյութում․

                  Նշենք, որ տրանսֆերային պատուհանը մոտ մեկ ամիս դեռ բաց է։ Գրեթե բոլոր թիմերում էլ կտեսնենք ևս մի քանի նորեկների, իսկ ոմանք էլ կարող են կորցնել առաջատարներին։ Այնպես որ, չնայած մրցաշրջանի առաջին 4-5 տուրերի ընթացքին, շատ թիմերում սպասվում են փոփոխություններ, և չի բացառվում, որ դեռ ականատես կլինենք անակնկալների, իսկ որոշ թիմեր էլ կզարմացնեն իրենց հավակնություններով․․․ 

                   

                  Վար Բաբայան

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Կտրուկ շրջադարձ․ Ռոդրին Ռեալի փոխարեն կարող է տեղափոխվել Բարսելոնա

                  30.07.26

                  Միանշանակ պետք է ակնկալենք, որ վաղն ավելի լավ ենք խաղալու, քան Երևանում․ Գևորգյանը՝ Կլուժի դեմ կայանալիք պատասխան խաղի մասին

                  30.07.26

                  Ռոնալդուն ամուսնանում է․ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Քոնոր Մակգրեգորը հրավիրվածների թվում են

                  29.07.26

                  ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ

                  29.07.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Կտրուկ շրջադարձ․ Ռոդրին Ռեալի փոխարեն կարող է տեղափոխվել Բարսելոնա

                  00:30 / 30.07.26

                  Միանշանակ պետք է ակնկալենք, որ վաղն ավելի լավ ենք խաղալու, քան Երևանում․ Գևորգյանը՝ Կլուժի դեմ կայանալիք պատասխան խաղի մասին

                  00:13 / 30.07.26

                  Ռոնալդուն ամուսնանում է․ Խաբիբ Նուրմագոմեդովն ու Քոնոր Մակգրեգորը հրավիրվածների թվում են

                  23:40 / 29.07.26

                  ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ

                  23:10 / 29.07.26

                  Պաշտոնական. Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի

                  22:40 / 29.07.26

                  Մաստանտուոնոն մտածում է Ռեալից հեռանալու մասին․ հայտնի է, թե որտեղ է ցանկանում կարիերան շարունակել արգենտինացին

                  22:21 / 29.07.26

                  Լիովին վստահ եմ, որ վաղը ավելի լավը կլինենք, քան առաջին խաղում․ Պերկովիչը՝ Զիմբրուի դեմ կայանալիք պատասխան հանդիպման մասին

                  21:58 / 29.07.26

                  Եթե ուզում ենք անցնել հաջորդ փուլ, դա պետք է վաղը շտկենք․ Օսեյանը՝ Դեբրեցենի դեմ պատասխան հանդիպման մասին

                  21:24 / 29.07.26

                  Տուգանքներն այնքան շատ էին, որ անձամբ էի բարձրացնում Ռուսաստանի տնտեսությունը․ Մովսիսյան

                  20:55 / 29.07.26

                  71kg GR - Janes Nazaryan (ARM)

                  🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի չեմպիոն

                  20:02 / 29.07.26

                  🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Գևորգ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

                  19:51 / 29.07.26

                  📷 Ավանդույթներ և նորարարություն․ ինչպիսի՞ տեսք կունենան եվրոպական գրանդերը 2026/27թթ․ մրցաշրջանում

                  18:15 / 29.07.26

                  Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը

                  17:20 / 29.07.26

                  Շուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասին

                  16:22 / 29.07.26

                  Արյունս ու կյանքս տվել եմ, բայց այլևս չեմ ցանկանում. Նեյմարը հրաժեշտ է տալիս ազգային թիմին

                  15:00 / 29.07.26

                  Միայն Բեքհեմի դեմ եզրափակիչից հետո հասկացա, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ․ Յուրա Մովսիսյան

                  14:10 / 29.07.26

                  Ռոդրին՝ Մադրիդի ճանապարհին. Ռեալը հրատապ բանակցություններ է վարում

                  13:00 / 29.07.26

                  🎥📷 Արմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը

                  12:10 / 29.07.26

                  Արարատ-Արմենիան ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ Մանուել Տուլիպա

                  11:03 / 29.07.26

                  Երբեմն պետք է երկնքից իջնել երկիր. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի աղմկոտ տրանսֆերը

                  10:30 / 29.07.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  🏆 ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱԱ-2026-ի ՉԵՄՊԻՈՆ

                  02:02 / 20,07,26

                  Կարդալ ավելին

                  Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

                  16:16 / 19,07,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Ավանդույթներ և նորարարություն․ ինչպիսի՞ տեսք կունենան եվրոպական գրանդերը 2026/27թթ․ մրցաշրջանում

                  18:15 / 29.07.26

                  Կարդալ ավելին

                  🎥 59-ամյա Միուրան գոլ է խփել պաշտոնական խաղում

                  21:45 / 26.07.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.