«Չելսին» համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելայի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր ակումբները կանոնավոր բանակցություններ կվարեն՝ 24-ամյա իսպանացու տրանսֆերային գործարքը փակելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուկուրելայի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերել նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն ֆուտբոլիստի ներկայիս ակումբը հրաժարվել է վաճառել իր խաղացողին «քաղաքաբնակներին», որոնք չեն ցանկացել պաշտպանի համար վճարել 60 միլիոն եվրո։
Կուկուրելայի գործող պայմանագիրը «ճայերի» հետ նախատեսված է ևս 4 տարով։ Transfermarkt-ը Իսպանիայի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում պաշտպանը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։