«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ իր ակումբից մինչև Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկը, հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 37-ամյա պորտուգալացին չէր ցանկանա մրցաշրջանը սկսել մի ակումբում և շարունակել մեկ այլ ակումբում։
Ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը մի քանի շաբաթ է, ինչ բանակցություններ է վարում եվրոպական թոփ ակումբների հետ, ինչպիսիք են «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Չելսին», «Բավարիան», «Նապոլին»: Սակայն գործը դեռ կոնկրետ առաջարկների չի հասել։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն բաց է թողել թիմի նախամրցաշրջանային հավաքի մեծ մասը, սակայն մասնակցել է «Ռայո Վալեկանոյի» դեմ վերջին ընկերական հանդիպմանը (1:1):
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կսկսի օգոստոսի 7-ին՝ «Բրայթոնի» դեմ խաղում:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 1,55 գործակցով, ոչ-ոքին՝ 4,15, իսկ «Բրայթոնի» հաղթանակը՝ 6,50։