Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը փայլուն ելույթներ է ունեցել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում:
Աշիկ Գրիգորյանի գլխավորած հավաքականը եզրափակչում ունեցել է 11 մասնակից, որից 5-ը դարձել են չեմպիոն:
Պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 48 կգ քաշային Արման Արզումանյանը, 52 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը :