Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ևս մեկ մեդալ է նվաճել։
71 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը 9-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Ժոլդասբայի նկատմամբ և դարձել բրոնզե մեդալակիր։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում բրոնզե մեդալ էր նվաճել 45 կգ քաշային Արման Հարությունյանը։ Նա որոշիչ գոտեմարտում 2-0 հաշվով հաղթանակ էր տարել իրանցի Սալլեհ Նավազիի նկատմամբ և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Ազատ ոճայիններից աշխարհի պատանեկան առաջնությունում պայքարը շարունակում է նաև 92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը։ Բրոնզե մեդալի համար պայքարում նրա մրցակիցը կլինի իրանցի Ալի Ալիզադեհ Մալաֆեհը։