«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է մրցաշրջանի մեկնարկից իր սպասելիքների մասին.
«Մենք գիտենք, որ կարող ենք ավելի լավ հանդես գալ: Ես շատ ոգևորված եմ վերադառնալով, նորից սկսելով և առաջ շարժվելով: Վստահ եմ, որ այս մրցաշրջանը շատ հետաքրքիր է լինելու»,- ասել է պաշտպանը Sky Sports-ին:
Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» նվաճեց Անգլիայի գավաթը և Լիգայի գավաթը, Պրեմիեր լիգայում զբաղեցրեց երկրորդ տեղը, ինչպես նաև հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Ալեքսանդր-Առնոլդը նաև ավելացրել է, որ ակումբը կարող է հպարտանալ նախորդ մրցաշրջանի ձեռքբերումներով։
«Լիվերպուլը» նոր մրցաշրջանում առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ հուլիսի 30-ին, Անգլիայի Սուպերգավաթի «Մանչեսթեր Սիթիի» հետ։
























































