«Արսենալը» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Տիմո Վերների ծառայություններով։
Գերմանացի հարձակվողը «Չելսի» է տեղափոխվել երկու տարի առաջ «ՌԲ Լայպցիգից», բայց այդպես էլ կարողացել հաստատվել հիմնական կազմում։ Թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դժգոհ է հարձակվողի խաղից։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Վերները ներառված չէ Տուխելի նոր մրցաշրջանի ծրագրերում։ Սակայն, ըստ վերջին տեղեկությունների, «Չելսիի» մարզիչը որոշել է հետաձգել ֆուտբոլիստի վաճառքը:
Այնուամենայնիվ, շատ ակումբներ շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Վերների նկատմամբ, այդ թվում՝ «Արսենալը», հայտնում է Defensa Central-ը:
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































