«Չելսին» հայացքն ուղղել է «Ատալանտայի» պաշտպան Յոահիմ Մելեի կողմը: Այս մասին հայտնել է բրիտանացի լրագրող Սայմոն Ֆիլիպսը։
Հաղորդվում է, որ Մելեին լոնդոնցիները դիտարկում են որպես պաշտպանության աջ եզրի խաղացող։ Դանիացին պետք է փոխարինողի Ռիս Ջեյմսին, ով հնարավոր է նոր մրցաշրջանից խաղա պաշտպանության կենտրոնում։
Հիշեցնենք, որ Մելեն անցյալ տարվա Եվրոյի գլխավոր հայտնություններից մեկն էր, որտեղ Դանիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 25-ամյա խաղացողը Իտալիայի Ա Սերիայի վերջին մրցաշրջանում աչքի է ընկել ընդամենը մեկ գոլով և գոլային փոխանցումով։
Նշենք, որ Մելեն նախկինում հանդես է եկել նաև բելգիական «Գենկում»: