Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեդոն Սանչոն գոհ է թիմում իր կարգավիճակից և չի պատրաստվում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է լրագրող Պատրիկ Բերգերը։
Աղբյուրի համաձայն, նույնիսկ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հնարավոր հեռանալը չի ազդի ֆուտբոլիստի որոշման վրա:
«Բորուսիան» Սանչոյին վարձակալել է 2024 թվականի հունվարին։
24-ամյա անգլիացին գերմանական ակումբի կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։