«Բավարիան» դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ համագործակցությունը շարունակելու տարբերակը, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մասնագետը ամռանը կհեռանա ակումբից, եթե նույնիսկ հաղթի Չեմպիոնների լիգայում։
Ըստ աղբյուրի՝ «Բավարիայի» մարզական տնօրենները աջակցում են Տուխելին և համաձայն են, որ նա շարունակի աշխատանքը։
Թիմի հիմնական կազմի որոշ ֆուտբոլիստներ նույնպես կողմ են Տուխելի մնալուն, մասնավորապես՝ Մանուել Նոյերը։