«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին ցանկություն է հայտնել մնալ իր ներկայիս ակումբում՝ չնայած մի շարք եվրոպական գրանդների կողմից իր նկատմամբ հետաքրքրությանը։
«Ես կցանկանայի մնալ «Բրայթոնում», քանի որ սիրում եմ ֆուտբոլիստներին, քաղաքը, իմ ակումբը և երկրպագուներին:
Հանդիպմանը երկրպագուներին արդեն ասել եմ, որ եթե երջանիկ լինեմ, չեմ փոխի այս ակումբը։ Ես ցանկանում եմ մնալ այս ակումբում»,- Դե Զերբիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ իտալացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան», «Լիվերպուլը», «Չելսին» և «Բարսելոնան»։