«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, թե ինչ է մտածում Անգլիայի հավաքականի մասին Եվրոպայի առաջնության նախաշեմին.
«Նրանք իրականում լավն են: Խոսքը ոչ միայն տաղանդավոր խաղացողների մասին է, այլ ամբողջ կազմի, ամբողջ թիմի, և մարզիչը հստակ գիտի, թե ինչ պետք է անի:
Զգացողությունն այնպիսին է, որ Անգլիայի հավաքականը որոշակի քայլեր է ձեռնարկում Աշխարհի և Եվրոպայի վերջին առաջնություններում, թիմը մոտ է գավաթը նվաճելուն»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Անգլիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա C խմբում՝ Դանիայի, Սերբիայի և Սլովենիայի հետ: Մրցաշարը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։