Գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, ով հայտնի է Գերմանիայի հավաքականում և «Բավարիայում» իր աշխատանքով, կարող է կարիերան շարունակել Մառախլապատ Ալբիոնում։
Այս մասին հայտնում է Tribal Football-ը։ Ֆլիկը հնարավոր է գլխավորի Լոնդոնի «Չելսին»։
Ակումբի ղեկավարությունը դիտարկում է գերմանացու թեկնածությունը Մաուրիսիո Պոչետինոյին փոխարինելու համար։
«Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայում 34 խաղից հետո մրցաշարային աղյուսակում ութերորդն է։