«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ հույս ունի, որ «Մանչեսթեր Սիթին» միավորներ կկորցնի ԱՊԼ-ում։
«Հուսով եմ, որ «Մանչեսթեր Սիթին» միավորներ կկորցնի: Դուք գիտեք, թե ինչ է կատարվում իմ ներսում:
Ես պարզապես ցանկանում եմ հաղթել, և դրա համար անհրաժեշտ է, որ մյուսները միավորներ կորցնեն, և դա այն է, ինչը ես ցանկանում եմ», — Արտետայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։
«Արսենալը» 35 հանդիպումից հետո 80 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է, «քաղաքաբնակները» 34 խաղում վաստակել են 79 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակում է «Լիվերպուլը» (75 միավոր 35 խաղում):