Պիտ Սամպրասի ու Ռոջեր Ֆեդերերի նախկին գլխավոր մարզիչ Խոսե Իգերասը խոսել է Էնդի Մարեյի վնասվածքի ու հավանական վերադարձի մասին։
«Եթե կա ինչ-որ շանս խաղադաշտ վերադառնալու նման վնասվածքից հետո, ապա Էնդին կանի դա։ Նա հիասքանչ թենիսիստ է, ինձ դուր է գալիս նրան հետևելը, որովհետև նա ունիվերսալ խաղացող է։ Ես հենց այդպիսի թենիս եմ սիրում դիտել։
Կարծում եմ՝ մարզիկի կյանքի ամենաբարդ շրջանը այն ժամանակ է, երբ նրա կարիերային խանգարում է վնասվածքը։ Կարծում եմ՝ Մարեյի բախտը չի բերել, քանի որ նա ստացավ այս վնասվածքը իր մարզավիճակի պիկում։
Եթե վնասվածքի բնույթի պատճառով վերադարձի շանս չկա, ապա այստեղ Էնդին անկարող է։ Բայց ես հույս ունեմ, որ նա կկարողանա վերականգնվել, ու եթե լինի շանս, կարծում եմ՝ նա կվերադառնա»,-Իգերասի խոսքերն է մեջբերում BBC-ն։